Կեղծ մատանին սասանել է աղջկա ամուսնանալու ցանկությունը

Ես չէի ուզի կյանքս կապել մի մարդու հետ, որն այդպիսի պատրաստակամությամբ ստում է

Ամերիկյան Pittsburgh Post Gazette պարբերականի սյունակագիր Նատալի Բենչիվենգան ընթերցողին խորհուրդ է տվել բաժանվել փեսացուից, որն իսկական ադամանդով մատանի չի գնել հարսնացուի համար, հաղորդում է Daily Mirror-ը:

Կինը, որն օգնության համար դիմել է նրան, պատմել է, որ պատահաբար է իմացել խաբեության մասին: Նա մատանին ապահովագրելու համար տարել է ոսկերիչի մոտ, որը նայելով քարին՝ հայտարարել է, որ դա ադամանդ չէ, այլ ֆիանիտ՝ սինթետիկ նյութ, որը հաճախ օգտագործվում է թանկարժեք քարերի իմիտացիա ստեղծելու համար:

«Երբ ես հարցրի փեսացուիս, նա խուսափողական պատասխան տվեց, ասելով, որ այդ չափի իսկական ադամանդով մատանին մի ամբողջ կարողություն կարժենար և, ընհանրապես, ինչ տարբերություն, միևնույնն է իմ ծանոթները ոչինչ չեն նկատի»,- գրել է կինը:

Բենչիվենգան կարծում է, որ կեղծիքը թաքցնելու փորձը լուրջ խնդիր է: «Ես չէի ուզի կյանքս կապել մի մարդու հետ, որն այդպիսի պատրաստակամությամբ ստում է, որպեսզի հեշտացնի իր կյանքը, – գրել է նա,- Է՞լ ինչը կարող է սուտ լինել: Ես լուրջ կմտածեի հետագա քայլերիս համար»: