Էնրիկե Իգլեսիասը հրապարակել է որդու լուսանկարը

 «Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի»,-կատակել է երգիչը

Իսպանական էստրադային երգիչ Էնրիկե Իգլեսիասը ցույց է տվել իր որդուն` Նիկոլասին, որը ծնվել է ռուս նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի հետ հարաբերությունների արդյունքում:

 

Լուսանկարը երգիչը հրապարակել է իր Instagram- ում  և գրել.

 «Կարծում եմ, որ նա իմ գեներն ունի»,-կատակել է երգիչը, քանի որ կապուտաչյա և բաց գույնի մազերով տղան շատ նման է մորը: