Կոտայքի մարզում մեքենան բախվել է էլեկտրասյանը. կան տուժածներ

Վթարի հետևանքով ուղևորներ՝ 34-ամյա Ավետիք Հ․-ն և 20-ամյա Մամիկոն Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն

Հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Արտակ Օ․-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TՏ 013 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայի՝ Միկրոշրջան թաղամասի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով ուղևորներ՝ 34-ամյա Ավետիք Հ․-ն և 20-ամյա Մամիկոն Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։