Թրամփը Չինաստանին կոչ է արել Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն վարել

Հանթեր Բայդենը ուկրաինական գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամն էր, իսկ նրա հայրը ղեկավարում էր Կիեւի հետ Օբամայի վարչակազմի դիվանագիտական հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին կոչ է արել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն վարել:

«Չինաստանը պետք է հետաքննություն սկսի Բայդենի նկատմամբ»,- լրագրողներին ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին այդ մասին ուղիղ տեքստով չի ասել, սակայն ասել է, որ «դա հստակորեն հենց այն է, ինչի մասին իրենք կարող են մտածել»:

Թրամփն ու նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին եւս փորձել են Չինաստանում կասկածներ առաջացնել՝ կապված Բայդենի եւ նրա որդու՝ Հանթեր Բայդենի գործնական հարաբերությունների հետ: Սակայն ապացույցներ չկան, որ նախկին փոխնախագահը ֆինանսական շահ է ստացել իր որդու գործնական հարաբերություններից:

Ավելի վաղ նման խնդրանքով Թրամփը դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Թրամփը բացահայտ խոստովանել է, որ Զելենսկիին եւ այլ պաշտոնական անձանց ուղղված նրա ուղերձը եղել է 2020-ին ընտրություններում իր մրցակցի նկատմամբ հետաքննություն վարելը:

«Նրանք պետք է հետաքննություն սկսեն Բայդենի նկատմամբ»,- ասել է Թրամփը՝ խոսելով Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին:

Հանթեր Բայդենը ուկրաինական գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամն էր, իսկ նրա հայրը ղեկավարում էր Կիեւի հետ Օբամայի վարչակազմի դիվանագիտական հարաբերությունները: