Կարեւորը քեզ երջանիկ զգալն է, իսկ ինչ կասեն մյուսներն արդեն կարեւոր չէ. Լիլի Մորտո

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին վառ դեղին բլուզ է կրում։ Նա, ինչպես միշտ, վառ դիմահարդարում է ընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացնում է նուրբ վզնոցը։ «Կարեւորը քեզ երջանիկ զգալն է, իսկ ինչ կասեն մյուսները կարեւոր չէ»,- կադրերը մակագրել է նա։

Օրեր առաջ հրապարակված հոլովակում Մորտոն ներկայացել էր բեմական կերպարում։ Կադրերն արվել էին Women's Club նախագծի տաղավարում։  Լիլին համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Մեկնաբանություններում նա դիմել էր հետեւորդներին՝ գրելով․ «Ուրա՞խ եք իմ վերադարձի համար»։