Հոնդուրասի նախագահը նարկոբարոններից միլիոնավոր դոլարների չափով կաշառք է վերցրել. ԱՄՆ դատախազ

Դատապատրման դեպքում Թոնիին 5 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում է սպաաառնում

Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը նարկոբարոններից, այդ թվում մեքսիկացի նարկոբարոն Հոակին «Էլ Չապո» Գուսմանից միլիոնավոր դոլարների չափով կաշառք է վերցրել: Այս մասին հայտարարել է ամերիկացի դատախազ Ջեյսոն Ռիչմանը՝ ելույթ ունենալով Հոնդուրասի նախագահի եղբոր՝ Խուան Անտոնիո Էրնանդեսի (ավելի հայտնի որպես Թոնի) նկատմամբ դատավարությամբ ժամանակ, գրում է The Telegraph-ը:

Նա ձերբակալվել էր 2018-ին Մայամիի օդանավակայանում՝ ԱՄՆ թմրանյութ մատակարարելու նպատակով դավադրության մեջ կասկածանքով:

«Նրան պաշտպանել է Հոնդուրասի ներկայիս նախագահ, որը միլիոնավոր դոլարների չափով կաշառք է ստացել նարկոբարոններից»,- ասել է Ռիչմանը:

Նախագահ Էրնանդեսը հերքել է մեղադրանքները ՝ դրանք անհեթեթ անվանելով:

Դատապատրման դեպքում Թոնիին 5 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում է սպաաառնում:

Մեղադրանքներում նշվում է նաեւ, որ Էրնանդեսը մասնակից է եղել 2011-ին եւ 2013-ին թմրավաճառ մրցակիցների սպանություններին: