Ծամոնը կարող է կանխել ականջի բորբոքային հիվանդությունները

Գիտնականները ավելի փոքր տարիքի երեխաներին առաջարկում են տալ այս նյութը պարունակող խյուս

Այն սննդամթերքները, որոնք իրենց մեջ պարունակում են բնական շաքարին փոխարինող նյութեր, կանխում են ականջի բորբոքային հիվանդությունները:

Rbc.ru-ն հայտնում է, որ գիտնականները պարզել են, որ ծամոնի մեջ նույնպես կա այդպիսի նյութ, և այն կարող է մինչև 12 տարեկան երեխաների մոտ կանխել ականջի հիվանդությունները:

Հետազոտությանը մասնակցել են մինչև 12 տարեկան երեխաներ: Նրանց ամեն օր տվել են շաքարին փոխարինող նյութ` ծամոնի տեսքով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երեխաների մոտ առավել հազվադեպ են հանդիպում ականջի հիվանդություններ:

Գիտնականները ավելի փոքր տարիքի երեխաներին առաջարկում են տալ այս նյութը պարունակող խյուս: