Լուսինե Բադալյանն Անդրանիկ Քոչարյանին է զոհ համարում

«Անդրանիկ Քոչարյանին վիրավորողների ինքնավստահությունից ու սեփական անձը գերագնահատելու կարողությունից եմ ուզում»,- գրել է Բադալյանը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը իր ինսթագրամյան էջում խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Անդրանիկ Քոչարյանի հետ «սելֆի» է տեղադրել՝ նկարին կից գրառում կատարելով․

«Անդրանիկ Քոչարյանին վիրավորողների ինքնավստահությունից ու սեփական անձը գերագնահատելու կարողությունից եմ ուզում»,- գրել է Բադալյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանը արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասին վիրավորական արտահայտություն էր արել, ինչից հետո արժանացել էր կոշտ արձագանքների ու քննադատությունների։