Այսպիսի պիցցա դուք դեռ չեք կերել

Պատրաստման եղանակը

Բաղադրիչներ

1. Պիցցայի հիմք – 175 գ
2. Հալած կարագ – 5 գ
3. Կաթնային շոկոլադի կտորներ – 100 գ
4. Սպիտակ շոկոլադի կտորներ – 60 գ
5. Մարշմելոու – 20 գ
6. Ելակ – 20 գ
7. Մանդարին – 40 գ
8. Բանան – 40 գ
9. Կարամելային սոուս – 15 գ
10. Շաքարի փոշի – 2 գ
11. Անանուխի տերևներ – 2 գ

Պատրաստման եղանակը

1. Պիցցայի հիմքը պատել կարագով, հավասարաչափ տարածել սպիտակ և կաթնային շոկոլադի կտորները, շաղ տալ մարշմելոուները և թխել ջեռոցի մեջ, մինչև մարշմելուոն ոսկեգունի:

2. Այնուհետև պիցցայի վրա շարել կտրատված մրգերը, շաքարի փոշի շաղ տալ, ավելացնել կարամելային սոուսը և զարդարել անանուխի տերևներով: