«Նուրբ ամպ». զարմացրեք ընկերուհիներին

Մի քանի ժամ տեղավորել սառնարանի մեջ, այնուհետև մատուցել

Բաղադրիչներ բեզեի համար՝

1. Սպիտակուց – 150 գ
2. Շաքարավազ – 300 գ

Բաղադրիչներ կրեմի համար՝

1. Սերուցք (33%) – 150 մլ
2. Խտացրած կաթ – 100 գ
3. Սերուցքային պանիր – 150 գ
4. Հատապտուղներ – 300-400 գ

Պատրաստման եղանակը

1. Սառեցված սպիտակուցներին մի քիչ աղ ավելացնել և լավ հարել:

2. Աստիճանաբար ավելացնել շաքարավազը:

3. Վերջում ավելացնել կիտրոնի հյութը:

4. Բեզեն տարածել յուղաթղթով պատված տապակի մեջ:

5. Թխել 25 րոպե, 150 աստիճան տաքացրած ջեռոցում:

6. Կրեմի համար սերուցքին ավելացնել սերուցքային պանիրը և խտացրած կաթը, լավ հարել:

7. Կրեմը տարածել բեզեի շերտի վրա, լցնել հատապտուղները:

8. Ռուլետ փաթաթել:

9. Մի քանի ժամ տեղավորել սառնարանի մեջ, այնուհետև մատուցել: