Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցին գումար կհատկացվի. «Ժողովուրդ»

Այս հարցը ընդգրկված է Գյումրու ավագանու հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում

«Գյումրու քաղաքապետարանն առաջիկայում գումար կհատկացնի Արթուր Ալեքսանյանի (Սպիտակ արջ) անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցին: Դրամական միջոցները դպրոցին կհատկացվեն որպես նվիրատվություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը ընդգրկված է Գյումրու ավագանու հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում: 

Այստեղ կքն­նարկեն նաև Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին որպես նվիրատվություն գումար հատկացնելու մասին որոշումը: Օրակար­գում է նաև սոցիալապես անապահով 144 ընտանիքի դրամական աջակցու­թյուն տալու հարցը:

Ի դեպ, մեզ հայտ­նի դարձավ, որ Գյումրու կոմունալ ծա­ռայություն համայնքային բյուջետային հիմնարկի կարիքների համար անհրա­ժեշտ է մեկ ավտոաշտարակ և մեկ բեռնատար: Եվ հիմնարկը մտադիր է այն գնել երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Գյումրու ավագանին թույլ կտա այս տարբերակով գնում իրականացնել, թե ոչ՝ պարզ կդառնա հոկտեմբերի 8-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: