Հրայր Թովմասյանին ԱԺ են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին

Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան հրավիրելու ժամկետին։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի ընկերներ,

Սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին:

Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»: