Այն, որ տղամարդը կնոջը չպետք է նման բան ասեր համաձայն եմ, բայց... Իմ քայլի պատգամավոր

Ինչու՞ ոչ մեկը հարցը չի քննարկում առհասարակ մարդկանց անձնական վիրավորանք հասցնելու անթույլատվության մասին, այլ խնդիրը դիտարկվում է կնոջն ասած անթույլատրելի արտահայտության դաշտում

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրում է.

«Հա այն, որ տղամարդը կնոջը չպետք է նման բան ասեր համաձայն եմ, բայց կինը ինչու պետք է էդքան բան ասի՞:

Ինչու՞ ոչ մեկը հարցը չի քննարկում առհասարակ մարդկանց անձնական վիրավորանք հասցնելու անթույլատվության մասին, այլ խնդիրը դիտարկվում է կնոջն ասած անթույլատրելի արտահայտության դաշտում: Ինչու՞ եք էլի թեման շեղում կնոջ դաշտ, երբ հարցը համամարդկային է:

Նախապես ասեմ, որ չեմ ընդունում սուր խոսքը, որը ոչ թե վերաբերում է գործողության անօրենությանը, այլ անձի ծնողների ով կամ ինչ լինելուն, բայց չեմ էլ ընդունում թեման շեղելը և տղամարդուն անձնական, նեղ անձնական վիրավորանքներ հասցնելը:

Պայքարում եք մի բանի համար, ինչը դուք եք անում: Վստահ՝ ձեր օրինակով ավելի արագ հարցը լուծում կստանա, քան էս իրավիճակում, որը ստեղծվել է:

Ոչ մեկն իրավունք չունի, կրկնում եմ անձը քննարկելու, այլ արարքը քննարկեք, գնահատեք գործը:

Խելագարվելու աստիճան փոխադարձ վիրավորանքներ են թափվում ֆեյսբուքում: Ձեզ լիքը երեխաներ են հետևում ու վաղը դպրոց կմտնի էլ հեր, էլ մեր, էլ զավակ, էլ տատ ու պապ, բայց ոչ թե վեր բարձրացնելով, այլ մարդուն նվաստացնելու ընդունված կարգով: