Քարդաշյան-Ջեններ ընտանիքը կվաճառի իր դիզայներական հագուստն ու կոշիկները

Հայտարարված ապրանքանիշերի ցանկում են Saint Laurent-ը, Chanel-ը, Off-White-ը, Louis Vuitton-ը, Gucci-ն, Dior-ը եւ Prada-ն

Քարդաշյան-Ջեններ ընտանիքը թողարկում է վերավաճառքի սեփական նախագիծը՝ Kardashian Kloset։ Դրա շնորհիվ քույրեր Քիմի, Քորթնիի, Քլոեի, Քենդալի եւ Քայլիի, ինչպես նաեւ նրանց մոր՝ Քրիսի երկրպագուները կարող են դիզայներական հագուստ, կոշիկներ եւ աքսեսուարներ գնել նրանց զգեստապահարանից։ Հայտարարված ապրանքանիշերի ցանկում են Saint Laurent-ը, Chanel-ը, Off-White-ը, Louis Vuitton-ը, Gucci-ն, Dior-ը եւ Prada-ն։

Ավելի վաղ Քարդաշյան-Ջեններներն արդեն իսկ զբաղվել են վերավաճառքով, իսկ հավաքված բոլոր միջոցներն ուղղվել են բարեգործությանը։ Հայտնի չէ՝ ինչ նպատկի կուղղվի Kardashian Kloset-ի եկամուտը։

Այժմ նախագծի Instagram-յան էջում հնարավոր է ծանոթանալ որոշ ապրանքների հետ, որոնք վաճառքի կհանվեն։

Աղբյուրը՝ Buro 24/7 

Լուսանկարները՝ Getty Images