Շառլ Ազնավուրին նվիրված մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում

Ամերիկահայ Թալին Բաբայանի «Շառլ» ստեղծագործությունը հիմնված է Ազնավուրի չտպագրված երկու ինքնակենսագրականների վրա

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսի The Hotel Café-ում, գրում է asbarez.com-ը:

Ամերիկահայ Թալին Բաբայանի «Շառլ» ստեղծագործությունը հիմնված է Ազնավուրի չտպագրված երկու ինքնակենսագրականների վրա: 90 րոպե տևողությամբ մյուզիքլում հնչելու են շանսոնյեի 15-ից ավելի սիրված երգեր:

Մյուզիքլն ԱՄՆ-ում գործող Boundaryless Productions-ի արտադրությունն է` Թալին Բաբայանի և երաժիշտ Հարութ Սողոմոնյանի անմիջական ղեկավարությամբ: «Շառլ» մյուզիքլում երաժշտի կերպարը կմարմնավորեն ամերիկաբնակ Մորիս Սուջյանը և Բերնարդ Բայերը, իսկ Էդիթ Պիաֆին` Մարիետ Սուջյանը:

shantnews.am