Ճշմարիտ հեզություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես ասացի. «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը», այդ նշանակում է՝ հեզերը պիտի կառավարեն ուրիշներին և այս աշխարհի հզորներին
Հիսուս

Հիսուս

Հոկտեմբերի 2

Հեշտ է առաջնորդել ձեզ, երբ դուք հլու-հնազանդ ենթարկվում եք Իմ Կամքին:

Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք կամ նրանք, ում համար դուք հոգ եք տանում, կամենում եք ընթանալ ձեր ընտրած ճանապարհով և չեք անսում մեղմ սեղմումին Իմ ձեռքի:

Բայց մեծ ուրախություն կա Իմ Կամքը կամենալու մեջ: Հաճույքով կատարեք՝ Կամեցումը Այդ Կամքի:

Ես ասացի. «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը»: Այդ նշանակում է՝ հեզերը պիտի կառավարեն  ուրիշներին և այս աշխարհի հզորներին:

Բայց այս առանձնաշնորհ վիճակը արդյունքն է համակերպվող կամքի: Հեզ լինել՝ արդեն իսկ նշանակում է համակերպվել Աստծո Կամքին:

Ուստի ապրիր, համակերպվիր ու հաղթիր: