Հայտնի է սոցիալական ցանցերի հիմնական վտանգը

Սոցիալական ցանցերի հիմնական վտանգը ոչ թե դրանցից կախվածության մեջ հայտնվելն է, այլ քննադատական մտածողությունից և կեղծ տեղեկատվությունը ճշտից զատելու ունակությունից զրկելու մեջ

Հոգեբանը կոչ է արել սովորել ճիշտ համակարգել ժամանակը և վերահսկել վարքագիծը՝ բացասական ազդեցությունից պաշտպանվելու համար:

Սոցիալական ցանցերի հիմնական վտանգը ոչ թե դրանցից կախվածության մեջ հայտնվելն է, այլ քննադատական մտածողությունից և կեղծ տեղեկատվությունը ճշտից զատելու ունակությունից զրկելու մեջ: Այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի մեդիահոգեբանության հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Պամելա Ռաթլեջը:

Related image

«Սոցցանցերը հնարավորություն են տալիս ապատեղեկատվություն տարածելու և քարոզելու, սոցիալական հմտությունների պակասը պատճառ է դառնում ցանցերում ագրեսիվ պահվածքի, հոգեբանական ճնշումների և վիրավորանքների տարածման»,- մեջբերում է հոգեբանին ՌԻԱ Նովոստին:

Փորձագետի կարծիքով, տեխնոֆոբիայի մարելուց հետո պարզ կդառնա, որ կախվածությամբ տառապող ինտերնետ օգտատերերի տոկոսը փոքր է: Նա շեշտել է, որ սոցիալական ցանցերից կախվածություն ունեցողներից ոչ բոլորն են իսկապես «կախվածության մեջ»: Ռաթլեջը նշել է, որ մարդկանց մեծ մասը պարզապես պետք է իմանա, թե ինչպես ճիշտ բաշխի իր ժամանակը, վերահսկի վարքը և ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործի նպատակին հասնելու համար:

Image result for Названа главная опасность соцсетей