Աշխարհում ամենահայտնի խոհանոցները

Մակարոնեղենը և պիցցան համեղ է 84% հարցվածների համար

Իտալական խոհանոցը ամենատարածվածն է աշխարհում: Մակարոնեղենը և պիցցան համեղ է 84% հարցվածների համար: Ամենաշատն իրենց խոհանոցը հենց իտալացիներն են սիրում (99%), իսկ ամենաքիչ տպավորվածը չինացիներն են։ (59%):

Երկրորդ տեղում չինական խոհանոցն է (78%), իսկ երրորդ տեղում `ճապոնականը (71%): Իսկ ահա չինական ճաշատեսակներ ամենաքիչը դուր են գալիս Սաուդյան Արաբիայի (54%) և Ինդոնեզիայի (57%) բնակիչներին: Ճապոնական կերակրատեսակները այնքան էլ չեն հավանում սաուդցիները (43%) և չինացիները (54%): Եզրահանգումները կատարվել են YouGov-ի ուսումնասիրության հիման վրա, որին մասնակցում էին 25 հազար մարդ 24 երկրներից, գրում է kommersant.ru-ն։

Image result for Итальянская кухня

Բացի այդ, ըստ հարցման արդյունքների՝ լավագույն տասնյակում են թաիլանդական, ֆրանսիական, իսպանական, ամերիկյան, մեքսիկական, հնդկական և թուրքական խոհանոցները: Ավելի քիչ համեղ են պերուական (32%), ֆինլանդական (32%) և Սաուդյան Արաբիայի խոհանոցները (36%):

Image result for китайская кухня

Image result for японская кухня