Ներկա փուլում, ինչը նաեւ ցույց են տալիս ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները, պարզ է դառնում, որ բոլորը համաձայն են քայլել առաջ, կատարելագործելով որոշումների կայացման եւ դրանք գործնականում կյանքի կոչման մեխանիզմները։ Հատկապես սրան ուշադրություն ենք դարձնում նաեւ այն բանի համար, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում յուրատեսակ կերպով ուրվագծվեցին խորհրդի նիստում եղած շեշտադրումները։ ԵԱՏՄ նշանակալի իրադարձությունների շարքին նա դասեց Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու պայմանագիրը, ինչպես նաեւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Նշելով նաեւ, թե «հույս ունեն, որ դեռեւս ինչ որ արդյունքների կարելի կլինի հասնել Եվրասիական տնտեսական միությունում», Պուտինը միանգամից արդեն խոսքը դարձրեց երկկողմ հարաբերություններին։ Սինգապուրի հետ կապված, ամեն բան կարծես թե հասկանալի է, սակայն այն հեռու է ռեգիոնից։ Այլ է հարցը Ռուսաստանի եւ Իրանի պարագայում։ Սակայն ընդգծենք, որ Պուտինի այցը Երեւան չի հանդիսանում Ռուսաստանի նախագահի պաշտոնական այց Հայաստան։ Դա ռուսական պետության ղեկավարի մասնակցություն էր Եվրասիական Տնտեսական Միության Բարձրագույն խորհրդի նիստին։ Թեեւ ձեւականորեն սա Պուտինի առաջին այցն էր Հայաստան այնտեղ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո։ Եվ իհարկե, համապատասխան ֆոնը՝ Սոչիում պատրաստվում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը տեղի է ունենալու «Վալդայ» ակումբի նիստի շրջանակներում․ պայմանագրերի տարբեր կարգավիճակներ, քաղաքական տարբեր որակ։ Լուկաշենկոն էլ, Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ «ստացվել է այնպես, որ դուք իմ լավ բարեկամն եք, եւ Ադրբեջանի նախագահն էլ իմ լավ բարեկամն է վաղուց ի վեր»։ Մոսկվայի հետ, սակայն, Փաշինյանը, հասկանալի պատճառներով, դեռ չի կարողանում ունենալ վստահելի հարաբերություններ։ Կան որոշակի նրբերանգներ Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հարաբերություններում, ում հրավիրել էր Փաշինյանը ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին։ Այս առնչությամբ, Հայաստանի վարչապետին հայկական որոշ լրատվամիջոցներ եւ փորձագետներ խորհուրդ են տվել հեռու մնալ Իրանից՝ ԱՄՆ զայրույթը չհարուցելու համար, այն դեպքում, երբ օրինակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանը, Ռուսաստանի նման ունի հավասարահեռ քաղաքականություն։ Բացի այդ, Փաշինյանը չունի իրական հնարավորություններ իր այսպես ասած «հայաստանակենտրոն» քաղաքականությունը վարելու ոչ Թեհրանի հետ, ոչ Մոսկվայի հետ, իսկ աշխարհաքաղաքական պրոցեսների դինամիկան էլ զարգանում է ոչ այն ուղղությամբ, ինչպես ենթադրաբար պատկերացնում են Երեւանում։
Ստանիսլավ Տարասով, Regnum
Մոսկվայի հետ Փաշինյանը դեռ չի կարողանում ունենալ վստահելի հարաբերություններ
Փաշինյանը չունի իրական հնարավորություններ իր այսպես ասած «հայաստանակենտրոն» քաղաքականությունը վարելու ոչ Թեհրանի հետ, ոչ Մոսկվայի հետ, իսկ աշխարհաքաղաքական պրոցեսների դինամիկան էլ զարգանում է ոչ այն ուղղությամբ, ինչպես ենթադրաբար պատկերացնում են Երեւանում
0Comments