Վայոց Ձորի Մալիշկա գյուղի տներից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Փրկարարները հայտնաբերել են Ռաֆիկ Կ.-ի (ծնված 1955 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 01:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բնակիչն անկողնուց ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ռաֆիկ Կ.-ի (ծնված 1955 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: