Բարգավաճումի գաղտնիքը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրախացեք՝ սրանք ձեր անապատային օրերն են, բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք

Հիսուս

Հոկտեմբերի 1

Դարձեք Ինձ մոտ և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից:( Ես. ԹԵ. 22):

Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք: Ձեր հայացքը ուղղեք Ինձ և պիտի փրկվեք: Ես եմ հոգում ձեր բոլոր կարիքները: Ահա հայտնում եմ ձեզ գաղտնիքը բարգավաճումի, որպեսզի դուք էլ ձեր հերթին ազատեք ուրիշներին չքավորությունից ու տառապանքներից:

Ինձ նայեք՝ ինչ վտանգ էլ որ սպառնա ձեզ. ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք՝ ձեր կամ այլոց համար՝ Ինձ դիմեք: Ամեն ինչ վերցեք Իմ շտեմարաններից: Ողղակի ուզեք, պահանջեք, պարզորեն վերցրեք:

Հիշեք՝ Իսրայելի որդիներին Ես կերակրեցի երկնքից իջնող մանանայով:

Կարմիր ծովի միջով Ես նրանց համար ճանապարհ բացեցի: Ես առաջնորդեցի նրանց անապատի միջով՝ զրկանքներով, դժվարությամբ ու կարգապահությամբ: Ես տարա նրանց մի երկիր, ուր կաթ ու մեղր էր բխում: Ուստի վստահեցեք Ինձ ու թույլ տվեք, որ առաջնորդեմ նաև ձեզ:

Ուրախացեք: Սրանք ձեր անապատային օրերն են: Բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք ձեր Առատության՝ Քանանի Երկիրը: