Սննդաբանը բացատրել է, թե ինչպես պետք է սնվել թռիչքից առաջ, ընթացքում և հետո

Նա նշել է, որ թռիչքը սթրես է օրգանիզմի համար և ազդում է համային ռեցեպտորների վրա

Մեծ Բրիտանիայից սննդաբան և նախկին բորտուղեկցորդուհի Սառա Անդերսոնը բացատրել է ինչպես ճիշտ սնվել թռիչքից անմիջապես առաջ, դրա ընթացքում և դրանից հետո:

Նա նշել է, որ թռիչքը սթրես է օրգանիզմի համար և ազդում է համային ռեցեպտորների վրա: Այդ իսկ պատճառով, ըստ մասնագետի, օդում ամենից հաճախ ուղևորների մոտ քաղցր կամ աղի սննդի պահանջ է առաջանում: Բացի այդ, քաղցի զգացողության առաջացման վրա ազդում է նաև ջրազրկումը, բացատրել է նա:

Անդերսոնի խոսքերով, թռիչքից առաջ ուտելիքը չչարաշահելու համար անհրաժեշտ է նորմալ գիշերային քուն: Մեկնումից մի քանի օր առաջ նա խորհուրդ է տալիս հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ մթերքներ ավելի շատ օգտագործել:

https://cdn22.img.ria.ru/images/155056/23/1550562392_563:678:2916:2002_600x0_80_0_0_c8ca3d1c013dba00b5d7255152e55f31.jpg

Փորձագետի խոսքերով, թթու կաղամբը, ճակնդեղը, կոճապղպեղը և սխտորը պետք է ներառվեն սննդակարգում, գրում է Daily Mail-ը:

Բացի այդ, ինքնաթիռում նա խորհուրդ է տալիս ընտրել բուսական ճաշացանկ, քանի որ այդ ուտեստները կարող են շատ ավելի թարմ լինել: Թռիչքի ընթացքում Անդերսոնը խորհուրդ է տալիս խմել առանց շաքարի էլեկտրոլիտներ պարունակող ըմպելիքներ:

Թռիչքից հետո մեկ օրվա ընթացքում նա խորհուրդ է տալիս չիպս և կիսաֆաբրիկատներ չուտել: