«Տիկնիկ». Ժաննա Բուտուլյանը՝ խորը դեկոլետով սպիտակ զգեստով

Հագուստն ընդգծել է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում գայթակղիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Ժաննան հետաքրքիր սպիտակ զգեստ է ընտրել։ Հագուստն ընդգծել է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Ժաննան այն համադրել է բաց գույնի բարձրակրունկների հետ, իսկ կերպարն ամբողջացրել են պարզ սանրվածքը, արտահայտիչ շպարն ու խոշոր աքեսուարները՝ ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ էր կրում, վարդագույն ժակետ։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել՝ ընդգծելով աչքերը։ Լուսանկարն ակնհայտորեն դուր էր եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել։