Դուբլինում ապրուստի արժեքը «շատ բարձր» է

Իռլանդիայի մայրաքաղաքն աշխարհի ամենախնդրահարույց քաղաքն են ճանաչել մատչելի բնակարան գտնելու առումով

d

Իռլանդիայի մայրաքաղաքը հայտնվել է աշխարհի 72 քաղաքների ցանկի վերջին տեղում օտարերկրացիների համար մատչելի բնակարանի առումով: Այս վարկանիշը կազմել է Internations էքսպատների (օտարերկրացի աշխատողների) միջազգային ասոցիացիան՝ ամբողջ աշխարհում իր 18 հազար անդամների հարցման հիման վրա։

Դուբլինում աշխատող տասն օտարերկրացիներից ինը մատչելի բնակարան գտնելը վիթխարի խնդիր է համարել: Միջին հաշվով աշխարհում բնակարանային պայմաններից դժգոհ էքսպատների թիվը կազմել է 44 տոկոս: Հարցմանը մասնակցածները նշել են, որ Իռլանդիայի մայրաքաղաքում չափազանց բարձր են վարձակալության գները, եւ անբավարար է բնակարանների գնի եւ որակի հարաբերակցությունը:

Բնակարան վարձելուն բարդություններ են ավելացնում նաեւ կոմունալ բնակարանի, ուտելիքի եւ բժշկական սպասարկման՝ բավականաչափ բարձր ծախսերը: Դուբլինում ապրուստի արժեքը «շատ բարձր» է գնահատել հարցվածների 70 տոկոսը:

Ընդհանուր առմամբ օտարերկրացիների համար կյանքի հարմարավետության ցանկում Իռլանդիայի մայրաքաղաքն զբաղեցրել է 66-րդ տեղը: Այս ցուցանիշով ամենահարմարավետն են ճանաչվել Թայբեյը (Թայվան) եւ Սինգապուրը: Ցանկի վերջում են հայտնվել Սաուդյան Արաբիայի երկու քաղաքները՝ մայրաքաղաք էր Ռիադը եւ թագավորության «տնտեսական մայրաքաղաք» Ջիդան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: