Պուտինը և ԵԱՏՄ ղեկավարներն ընթրելու են «Դվինում»

Մասնակցելու է նաեւ Վլադիմիր Պուտինը

Չնայած այն կանխատեսումներին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւան է ժամանելու մի քանի ժամով, նա սպասվածից ավելի երկար մնաց։ Ավելին՝ խոսվում էր, որ չի ճաշելու եւ արագ մեկնելու է, սակայն հենց նոր տեղեկացանք, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարներն ընթրելու են «Դվին» հյուրանոցային համալիրում, մասնակցելու է նաեւ Վլադիմիր Պուտինը։

Ըստ նախնական տեղեկությունների նա ժամը 4-ին մեկնելու էր՝ ԵԱՏՄ խորհրդի նիստից անմիջապես հետո, սակայն երեկոյան ժամը 7-ն է եւ նա դեռ այստեղ է։ 
Մեզ փոխանցեցին, որ ԵԱՏՄ ղեկավարները Թումո այցելությունից հետո պետք է ժամանեն Դվին՝ ընթրիքի։