Ձուն անվնաս է սրտի և անոթների համար

Եթե ձուն տապակվի կարագով կամ այն ուտեն տապակած բեկոնով, աթերոսկլերոզի առաջացման վտանգը կբարձրանա

Սննդի մեջ ձվի կանոնավոր օգտագործումը չի հանգեցնում օրգանիզմում սրտի և անոթների համար վտանգավոր ճարպերի ավելցուկի, պարզել են Տեխասի համալսարանի գիտնականները։

Այդպիսով, կարելի է եզրակացնել, որ ձուն անվնաս է սրտի և անոթների համար, բայց շատ կարևոր է, թե ինչպես են դրանք պատրաստված։ Օրինակ, եթե ձուն տապակվի կարագով կամ այն ուտեն տապակած բեկոնով, աթերոսկլերոզի առաջացման վտանգը կբարձրանա։

Ապացուցվել է նաև, որ ձվի օգտագործումն առանց վնասակար հավելումների «էական բացասական ազդեցություն չի գործում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա»։

Related image

Ավելին, Clinical Nutrition ամսագրում լույս է տեսել հետազոտություն, որը ցույց է տվել ձվի բացարձակ օգտակարությունը։

Related image

Գիտնականների խոսքերով, ձվի կանոնավոր օգտագործումը փրկում է տարիքային մակուլյար դեգեներացիայի առաջացումից. դա 50-ից բարձր տարիքի մարդկանց մոտ տեսողության կորստի ամենատարածված պատճառն է։

Related image