Հայտնի բլոգեր DAVA Մանուկյանը սիրավե՞պ ունի Բուզովայի հետ. զույգին «բռնացրել են» համբուրվելիս

Զույգն ակտիվորեն հոլովակներ է նկարահանում TikTok հավելվածի համար, իսկ աստղի երկրպագուները վստահ են, որ շուտով տեղի կունենա հայտնիների հարսանիքը

Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովային լրատվամիջոցները հերթական սիրավեպն են վերագրել, այս անգամ 25-ամյա էպատաժային բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ (DAVA M). վերջինս Instagram-ում հետեւորդների թվով կարող է լիովին մրցակցել «Դոմ 2»-ի աստղի հետ։ Սիրավեպի մասին տեղեկությունները հայտնվել են հաճախակի հանդիպումներից, երեկույթներից հետո։ Իսկ երեկ պարզվել է, որ Դավիթը տեղափոխվել է Օլգայի տուն ու հիմնավորվել այնտեղ։ Հեռուստահաղորդավարուհին տղային արդեն իսկ ծանոթացրել է սիրելի կենդանիների հետ։ Շները Մանուկյանին ընդունել են հարազատի նման։

Զույգն ակտիվորեն հոլովակներ է նկարահանում TikTok հավելվածի համար, իսկ աստղի երկրպագուները վստահ են, որ շուտով տեղի կունենա հայտնիների հարսանիքը։ Օլգան եւ Dava-ն գրեթե ամեն օր նոր աշխատանքներ են տեղադրում։ Դրանցում մեղմ գրկում են միմյանց, իսկ մյուսներն արված են նրանց կրքոտ համբույրից վայրկյաններ առաջ։

Բնականաբար, Դավիթի երկրպագուները տագնապ են բարձրացրել, քանի որ նախքան Օլգայի հետ մտերիմ շփումը նա կարծես թե հարաբերություններ ուներ այլ աղջկա՝ Կարինա Լազարյանցի հետ։