Իրանի նախագահի եղբայրը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Ըստ իրանցի փաստաբաններից մեկի, նա նախագահի գրասենյակը վերածել էր ավազակախմբի կենտրոնի

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեյն Ֆերեյդունին այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար:

Նախագահ Ռոհանանի եղբայրը մեղադրվում է 15 միլիոն դոլարի յուրացման մեջ: Ըստ իրանցի փաստաբաններից մեկի, նա նախագահի գրասենյակը վերածել էր ավազակախմբի կենտրոնի:

Ֆերեյդունը ձերբակալվել է 2017 թվականի հուլիսին, երբ աշխատում էր որպես Իրանի նախագահի խորհրդական: