Պուտինը հրամանագիր է ստորագրել

Այսպիսով, 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծառայության կանցնեն Ռուսաստանի Դաշնության 132 հազար քաղաքացի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է աշնանային զորակոչի վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին հայտնում է Life-ը։

Այսպիսով, 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծառայության կանցնեն Ռուսաստանի Դաշնության 132 հազար քաղաքացի: Փաստաթուղթը հրապարակված է Կրեմլի կայքում։

Աշնանային զորակոչը Ռուսաստանում կանցկացվի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը հանրապետության բոլոր 85 շրջաններում։