Բրիտանացի բժիշկներն առաջարկել են ծննդաբերության ժամանակ ցավի դեմ պայքարելու անսովոր մեթոդ

Ուշագրավ է, որ փորձին ներգրավված ծննդկանների թվում առավել հանրահայտ է «հանգիստը» արեւադարձային լողափում եւ «զբոսանքը» բիզոնների հոտի մեջ

Բրիտանացի բժիշկներն առաջարկել են ծննդաբերության ժամանակ ցավի դեմ պայքարելու անսովոր մեթոդ: Ծննդկաններին վիրտուալ իրականության մեջ խորասուզելու մեթոդի պիլոտային փորձարկումներն անցկացվում են Քարդիֆում Ուելսի համալսարանին առընթեր կլինիկայում:

The Times-ը հայտնում է, որ եթե ծրագիրը հաջողված համարվի, այն կտարածեն Ուելսի այլ ծննդատներում, իսկ հետագայում՝ նաեւ Մեծ Բրիտանիայի:

Մասնագետների խոսքով՝ վիրտուալ իրականությունը կարող է միանգամայն փոխարինել ծննդաբերության ժամանակ այնպիսի ցավազրկողների, ինպիսին է, օրինակ, էպիդուրալ անզգայացումը: Այս նպատակով կանայք ծննդաբերության դեռեւս առաջին փուլում պետք է հագնեն VR լրակազմ, այնուհետեւ 7 րոպե տեւողությամբ ընդմիջումներով խորասուզվում են վիրտուալ աշխարհի մեջ:

Ուշագրավ է, որ փորձին ներգրավված ծննդկանների թվում առավել հանրահայտ է «հանգիստը» արեւադարձային լողափում եւ «զբոսանքը» բիզոնների հոտի մեջ:

Ավելի մեծ թուլացնող արդյունքի հասնելու համար վիրտուալ իրականության մեջ զբոսանքներն ուղեկցվում են հաճելի եւ հանդարտ երաժշտությամբ: