Քոչարյանի «էլիտար» կողմնակիցները միայն կվարձատրվեն. Ինչու են հրաժարվել շարքայիններին ֆինանսավորելուց. «Ժամանակ»

Պատճառն այն է, որ ի աջակցություն Քոչարյանի կազմակերպվող ցույցերին շարքային ցուցարարներ վարձելուց հետո, վերջիններս ամեն տեղ հայտարարում են, որ իրենք գումարի դիմաց են մասնակցել դրանց

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները որոշել են ֆինանսավորել միայն Քոչարյանի էլիտար կողմնակիցներին՝ հրաժարվելով շարքայիններից:

Պատճառն այն է, որ ի աջակցություն Քոչարյանի կազմակերպվող ցույցերին շարքային ցուցարարներ վարձելուց հետո, վերջիններս ամեն տեղ հայտարարում են, որ իրենք գումարի դիմաց են մասնակցել դրանց: Մինչդեռ ինտելեկտուալ կողմնակիցները զբաղվում են քարոզչությամբ և ցույց են տալիս, որ դա անում են ոչ թե գումարի դիմաց, այլ գաղափարական հիմունքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: