Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ մոդել Կայա Գերբերը, պոդիումի վրա պատահաբար ցուցադրել է մերկ կուրծքը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում Valentino ապրանքանիշի գարուն-աշուն հավաքածուի ցուցադրության ժամանակ:
18-ամյա Գերբերը պոդիումի վրա հայտնվել է սև թափանցիկ վերնաշապիկով և փողկապով, որը կրել է մերկ մարմնի վրա: Աղջկա մարմնին նաև բաճկոն է եղել, սակայն քայլելիս այն տեղաշարժվել է՝ մերկացնելով մոդելի կուրծքը:
0Comments