«Սերժի վախտ» Արմեն Աշոտյանը կանխել է «դասական» Էդմոն Մարուքյանի ցանկությունը. «Իրատես»

Օրերս Հ1-ի հյուր Մարուքյանը հիշել էր իր այս «դարդը», բուռն բողոքել նախկիններից. երեւի կարծելով, որ եթե լիներ Լեհաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բոլոր իշխանությունների «հաճախորդ» Էդմոն Մարուքյանը «Սերժի վախտ» արել է ամեն ինչ, որ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբն ինքը ղեկավարի, խնդրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, սակայն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կանխել է «դասականի» ցանկությունը, Բաբլոյանին գլխի գցելով, որ նպատակահարմար չէ արտաքին հստակ ուղղվածություն ունեցող, Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու ջատագով Էդմոն Մարուքյանին նշանակել արմատական հակառուսական քաղաքականություն իրականացնող երկրի հետ բարեկամական խմբի ղեկավար. այն կարող է անսպասելի զարգացումների հիմք դառնալ` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում:

«Հաճախորդին» տվել են Մալթայի (նույնպես ԵՄ անդամ երկիր է) բարեկամական խումբը: Օրերս Հ1-ի հյուր Մարուքյանը հիշել էր իր այս «դարդը», բուռն բողոքել նախկիններից. երեւի կարծելով, որ եթե լիներ Լեհաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը»: