Մեծ Բրիտանիայում սեռական սկանդալ է ծագել նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի շուրջ։ Շարլոտ Էդվարդս անունով մի լրագրող մեղադրել է քաղաքական գործչին 20 տարի առաջ ոտնձգությունների մեջ: Իշխող կուսակցության համագումարի նախօրեին նա հրապարակել է սյունակ Sunday Times թերթում, որում նա հիշում է, թե ինչպես է 1999-ին մամուլի հետ գործնական ընթրիքի ժամանակ Բորիս Ջոնսոնը բոլորի համար աննկատ կերպով կսմթել իր ոտքը՝ մատով ծնկի վերևի հատվածում։
Լրագրողը խոստովանել է, որ նորմալ իրավիճակում նա տղամարդուն կհակադարձեր, բայց դեպքը տեղի է ունեցել աշխատանքային հանդիպման ժամանակ, և նա որոշել է լռել: Բացի այդ, Ջոնսոնը ժամանակին հանդիսանում էր Spectator-ի գլխավոր խմբագիր, և Էդվարդսը հենց նոր էր սկսում լրագրողի կարիերան: Այս գործոնը, ինչպես խոստովանեց աղջիկը, նույնպես դեր է ունեցել։
Վարչապետի գրասենյակը Sky News- ին տված հարցազրույցում հերքել է ոտնձգությունների մեղադրանքները՝ հայտարարելով, որ 55-ամյա Բորիս Ջոնսոնի կենսագրության մեջ նման դրվագ չի եղել: Սրան անմիջապես հետևել է Շառլոտ Էդվարդսի արձագանքը․ «Եթե վարչապետը չի հիշում կատարվածի մասին, ապա դա նշանակում է, որ իմ հիշողությունը շատ ավելի լավ է, քան իրենը»,- գրել է նա Instagram-իիր էջում։
If the prime minister doesn’t recollect the incident then clearly I have a better memory than he does https://twitter.com/paulwaugh/status/1178357965159579650 …
8,029 people are talking about this
0Comments