Ժամանակը ցույց կտա,թե որն է իրական խնդիրը. Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը՝ Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճի մասին

«Ժամանակը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել, որն է իրական խնդիրը: Ցանկալի չէ, որ նման հայտարարություններով հանդես գան: Հատկապես կառավարության առաջին դեմքը, երբ անընդհատ փորձում է անդրադարձ կատարել իր ենթակային, խոսում է նրա մասին, որ ինչ-որ խնդիր ունի և այդ խնդրից վախենում է»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի շուրջ Լոս Անջելեսում հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարություններին: