Թող այն, ինչ այսօր երազանք էր, վաղը կյանքի մասը դառնա

Սիլվի Բարկովայի լուսանկարը Երեւանից

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որը մեկ տարուց ավել Հնդկաստանում լինելուց հետո վերադարձել է Հայաստան, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով մեղմ աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե հագուստ է կրում՝ բաճկոն եւ տաբատ։ Նա նուրբ դիմահարդարում է ընտրել՝ շուրթերը ներկելով վարդագույն շրթներկով։ «Թող այն, ինչ այսօր երազանք էր, վաղը կյանքի մասը դառնա»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց վարդագույն, երկար զգեստ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր նախշերով։ Հմայիչ դերասանուհին այն համադրել էր ժամացույցի եւ ականջօղերի հետ, նա պարզ սանրվածք էր ընտրել եւ նուրբ դիմահարդարում։