ԱՄՆ բնակիչը հին առանձնատուն է գնել և այն տեղափոխել է այլ քաղաք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնայած պատկառելի տարիքին՝ առանձնատունը պատվով է տարել ճամփորդությունը, այժմ այն պատրաստում են վերակառուցման, հայտնում է լրատվամիջոցը

ԱՄՆ Մերիլենդ նահանգում ամենաուշագրավ «տեղափոխություններից» մեկն է տեղի ունեցել. Մերիլենդի բնակիչը հին առանձնատուն է գնել և այն տեղափոխել է այլ քաղաք, հայտնում է НТВհեռուստաալիքի կայքը:

Մասնավորապես, նահանգի Քուինսթաուն քաղաքի բնակիչ Քրիստիան Նիլին որոշել է գնել Իսթոն քաղաքում գտնվող 1760 թվականին կառուցված առանձնատունը: Սակայն այլ քաղաք տեղափոխվել նա չի ցանկացել, այդ իսկ պատճառով որոշել է այն բերել իր քաղաք: 

Գործողությունը մասշտաբային է եղել: Տունը հիմքով հանել են, դրել քարշիչ նավի օգնությամբ տեղաշարժվող բեռնատար նավի վրա ու ջրային ճանապարհով տեղափոխել վերջնակետ:

Չնայած պատկառելի տարիքին՝ առանձնատունը պատվով է տարել ճամփորդությունը, այժմ այն պատրաստում են վերակառուցման, հայտնում է լրատվամիջոցը: