Անգլիայի Չեմպիոնշիփի խաղում երկրպագուն կատարել է եզրային մրցավարի աշխատանք

Նախավարժանքի ժամանակ հանդիպման եզրային մրցավարներից մեկը վնասվածք է ստացել, այդ պատճառով «Միլուոլի» երկրպագուն փոխարինել է չորրրոդ պաշտոնյային
ասդֆգհյկլ

«Միլուոլի» երկրպագու Սթիվ Պերին երկար կհիշի «Բոլթոնի» դեմ ֆուտբոլի Անգլիայի Չեմպիոնշիփի հանդիպումը: Այդ խաղում նա մոտ 60 րոպե կատարել է եզրային մրցավարի պարտականություն, հայտնում է The Bolton News-ը:

Նախավարժանքի ժամանակ հանդիպման եզրային մրցավարներից մեկը վնասվածք է ստացել, այդ պատճառով «Միլուոլի» երկրպագուն փոխարինել է չորրրոդ պաշտոնյային: Սակայն առաջին խաղակեսի ընթացքում հանդիպումը շարունակել չի կարողացել նաեւ եզրային մրցավարը, որին փոխարինել է Սթիվ Պերին:

Հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով: «Միլուոլը» 21-րդ տեղում է, իսկ «Բոլթոնը»՝ 22: