Վթար՝ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. Կա 15 տուժած և մեկ զոհ

Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկության կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ: