Քնքուշ․ Անահիտ Սիմոնյանի նոր հրապարակումը

Ոճային կերպարին կից Անահիտը մեկնաբանություն չի թողեl

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Սեւ-սպիտակ կադրում Անահիտը կրում է հայկական տառերով վերնաշապիկ, վանդակավոր պրինտով տաբատ։ Վարսերը գեղեցիկ հարդարված են։ Ոճային կերպարին կից Անահիտը մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր գրավիչ կերպարում։ Կադրում Անահիտը կրում էր իր սեփական ապրանքանիշի ուլտրակարճ զգեստը։ Այն կապույտի ու սպիտակի համադրությամբ էր։