Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին Պարգև և Վրթանես Սրբազանների հետ Գանձասարում. Արշավիր Ղարամյան

Ընդգրկում է ԱՀ տարածքը և հարակից հայկական շրջանները

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել:

«Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին Պարգև և Վրթանես Սրբազանների հետ Գանձասարում»,- գրել է նա:

Նշենք, որ Պարգեւ Սրբազանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ թեմի վերաբացման հետ կապված բազմաթիվ հյուրեր է ունենում, նույնիսկ վերհափառն է արձագանքել: Երեկ նա հյուրընկալել էր նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, ում ինքն էր հրավիրել:

Նշենք, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմը կազմավորվել է 1989-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ընդգրկում է ԱՀ տարածքը և հարակից հայկական շրջանները։