Հինգ տարի միասին․ Ամալ ու Ջորջ Քլունիներն ամուսնության 5-ամյակի կապակցությամբ ընթրիք են կազմակերպել

Ջորջն ու Ամալն ամուսնացել են 2014թ․-ի սեպտեմբերի 27-ին

Սեպտեմբերի 27-ին Քլունիների ընտանեկան միության 5-ամյակն էր։ Ամուսիններն այդ կապակցությամբ ընթրել են Նյու Յորքի 4 Charles Prime Rib սթեյաք հաուսում։

Պապարացիները նրանց սպասելիս են եղել տան մուտքի մոտ եւ հետապնդել են ողջ ճանապարհի ընթացքում։ Ամալի երեկոյան կերպարը բաղկացած էր կաշվե, երկար գոտով տաբատից, Philosophy di Lorenzo Serafini-ի սպիտակ կորսետից եւ կաշվե աքսեսուարներից։ Ջորջը կրում էր ջինսե տաբատ եւ վերնաշապիկ։

Սթեյք-հաուսի մուտքի մոտ աստղային զույգին միացել են ընկերները՝ 53-ամյա Սինդի Քրոուֆորդն ամուսնու՝ 57-ամյա Ռենդի Գերբերի հետ։ Միասին նրանք մտել են հաստատություն՝ պապարացիներին թողնելով դրսում։ ԵՐկու հայտնի զույգերն ընկերություն են անում 5 տարի, ի դեպ, Ռենդին ու Սինդին մտերիմ շփում ունեին Ջորջի հետ մինչեւ ամուսնանալը։ Քլունին ու Գերբերը միասին թողարկել են ալկոհոլային Casamigos բրենդը՝ հիմնելով շահութաբեր բիզնես, որն այնուհետեւ վաճառել են։

Ջորջն ու Ամալն ամուսնացել են 2014թ․-ի սեպտեմբերի 27-ին։ 2017թ․-ին նրանք ծնողներ են դարձել։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail, Сплетник

Լուսանկարները՝ legion-media, Gettyimages, JosiahPhotos /BACKGRID