Ինչ աստիճանի եփված միս են նախընտրում ամերիկացիները

ԱՄՆ-ում գրեթե հավասարապես տարածված է մսամթերքի տապակի ամբողջական աստիճանը և թույլը
ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև ամերիկացիների 24%-ը գերադասում է լիարժեք տապակած սթեյք։ Հանրապետականների շրջանում տապակման ամենատարածված աստիճանը, պարզվել է, թույլն է (Medium rare), այն դուր է գալիս հարցվածների 30%-ին:

Համապատասխան հետազոտությունն իրականացրել է YouGov- ը, դրան մասնակցել է 1.3 հազար ամերիկացի:

Պարզվել է, որ ԱՄՆ-ում գրեթե հավասարապես տարածված է մսամթերքի տապակի ամբողջական աստիճանը և թույլը:

Դրանք նախընտրելի են անվանել համապատասխանաբար ամերիկացիների 24% -ը և 23% -ը: Ամբողջ տապակած սթեյքը նախընտրում է տղամարդկանց 20%-ը՝ կանանց 29%-ի համեմատ: Բայց տղամարդիկ (26%) ավելի հակված են թեթև տապակած մսին, քան կանայք (20%):