Հրդեհ մանկական զարգացման կենտրոնում. փրկարարները տարհանել են 5 երեխայի և 3 աշխատակցի

Պարզվել է, որ մանկական զարգացման կենտրոնի սանհանգույցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 31 հասցեում գտնվող մանկապարտեզի պահեստային տարածքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մանկական զարգացման կենտրոնի սանհանգույցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 14:47-ին:

Այրվել է սանհանգույցի կախովի առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 4 քմ), ջերմահարվել է խոհանոցի առաստաղը (մոտ 40 քմ). տուժածներ չկան:

Փրկարարները տարհանել են 5 երեխայի և 3 աշխատակցի: