Մոսկվայում ակցիաներ են կազմակերպվել` ի աջակցություն Խաչատուրյան քույրերի

Հարազատները, ընկերները և հարևանները հաստատում են, որ հայրը տարիներ շարունակ ծեծել է դուստրերին, թույլ չի տվել նրանց նույնիսկ դպրոց հաճախել

Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի անվան հրապարակում, ակտիվիստները մի շարք ակցիաներ են կազմակերպել` ի աջակցություն հայազգի քույրեր Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանների, ովքեր մեղադրվում են իրենց հորը՝ 57-ամյա գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրանց պաշտպանական կողմը պահանջում է կա՛մ քույրերին ներկայացնել անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելու մեղադրանք, կա՛մ ընդհանրապես կասեցնել քրեական գործը: Քույրերն իրենք են կանչել ոստիկանությանը և խոստովանել, որ սպանել են իրենց պարբերաբար բռնության ենթարկող հորը:

Հարազատները, ընկերները և հարևանները հաստատում են, որ հայրը տարիներ շարունակ ծեծել է դուստրերին, թույլ չի տվել նրանց նույնիսկ դպրոց հաճախել: Աղջիկները նաև սեռական բնույթի բռնության են ենթարկվել հոր կողմից:

Խաչատրյանների գործն արդեն շուրջ 1 տարի է` ամենաքննարկվողներից է Մոսկվայում: