«Ժպիտ»․ Լուսինե Թովմասյանի եւ զավակաների ջերմ լուսանկարը

Ես ամենահաջողակ մարդն եմ, քանզի ունեմ ամենալավ լուսանկարչին

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Արիանայի եւ նորածին որդու՝ Ալեքի հետ։ Մայրն ու զավակները գեղեցիկ ժպտում են։ Երջանիկ մայրիկն անգլերեն լեզվով գրառում է կատարել՝ գրելով․ «Ժպիտը կախվածություն է առաջացնում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված հոլովակում պատկերված էր՝ ինչպես է Լուսինեին նկարում ամուսինը՝ Արթուրը։ Գեղեցկուհին կրում էր սեւ տաբատ, բաց երանգի վերնաշապիկ եւ ամառային, ոճային կոշիկներ։  Հրապարակմանը կից Լուսինեն անգլերեն լեզվով գրել էր․ ««Ես ամենահաջողակ մարդն եմ, քանզի ունեմ ամենալավ լուսանկարչին»։