Ջուլիան Ասանժի հայրը որդու փոխարեն կստանա նրա պարգեւը

Ջոն Շիպտոնը հրատարակչությանը գանգատվել է բանտում իր որդու դաժան պայմաններից

Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, որդու անունից պարգեւ կստանա, որից հետո կայցելի նրան բանտում, հայտնում է PA-ն։

Գեւին Մաքֆադենի պարգեւը շնորհվում է դիմակազերծողներին։ Մրցանակի կազմակերպիչների հայտարարության համաձայն, Ասանժը նկարագրվում է որպես «համարձակ ճշմարտասեր»։

«Ի՞նչ տեղի կունենա, երբ ԶԼՄ-ները վախենան հերթական չարաշահումների, կոռուպցիայի, հանցագործությունների կամ  զանցանքների մասին ճշմարտությունը հրապարակել։ Սա այն հարցը չէ, որը երբեւէ պետք է տալ ցանկացած քաղաքակիրթ երկրում»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Ջոն Շիպտոնը հրատարակչությանը գանգատվել է բանտում իր որդու դաժան պայմաններից։

Նրա խոսքերով, Ասանժի հանդեպ վերաբերմունքը «նողկալի է եւ հիստերիկ», նրա առողջությունը վատացել է, իսկ երբ ինքը օգոստոսին այցելել է որդուն, նկատել է, թե որքան շատ է նա նիհարել։

Ավելի վաղ բանտում Ասանժի պայմաններից բողոքել էր Wikileaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը՝ հայտարելով, որ դրանք ավելի վատ են, քան դատապարտված ահաբեկիչներինը։

 Լոնդոնի Վենսթմինսթերի շրջանի մագիստրոսական դատարանը վճռել է, որ Ասանժը կմնա անազատության մեջ, քանի դեռ քննարկվում է ԱՄՆ-ին նրա արտահանձնման հարցը։

Wikileaks-ի հիմնադիրը 2010թ․ Շվեդիայում մեղադրվել է սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության համար։ Նա 2012թ․ հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով արտահանձնումից։ 2019թ․ ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանավորել են ԱՄՆ-ի հայցով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար եւ դատապարտել է 11 ամսվա բանտարկության։ Արտահանձնման վերաբերյալ լսումները սկսվել են մայիսի 2-ին։

ԱՄՆ իշխանությունները մայիսի վերջին հայտնել էին, որ Ասանժին լրտեսության եւ գաղտնի տեղեկատվություն բացահայտելու նոր 17 մեղադրանք են ներկայացրել։ Նախկինում նրան մեղադրում էին մեկ կետով՝ դավադրությամբ համակարգիչ կոտրելու մեջ։ Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու դեպքում նրան բազմամյա ազատազրկում է սպառնում։