Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել նավթամթերք տեղափոխող նավի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նավի վրա 25 մարդ է գտնվել, տուժել է 9 մարդ

Հարավային Կորեայի Ուլսան նավահանգստում հրդեհ է բռնկվել նավթամթերք տեղափոխող նավի վրա, գրում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով:

Գործակալության տվյալներով՝ նավի վրա 25 մարդ է գտնվել, տուժել է 9 մարդ: Նշվում է, որ նավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներից։