Բավական է ժամանակ վատնես նրանց վրա, ովքեր խլում են քո էներգիան ու երջանկությունը

Վերջ տուր ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր քեզ բարձրից են նայում

Բավական է ժամանակ անցկացնես նրանց հետ, ովքեր նվազեցնում են քո ինքնագնահատականը, ովքեր երբեք չեն կարողանում քո մասին որևէ լավ բան ասել, ովքեր երբեք քեզ հաճոյախոսություններ չեն անում, այլ միայն քննադատում են: Բավական է ժամանակ անցկացնես այն մարդկանց հետ, ովքեր չեն կարողանում ուրախանալ քո հաջողություններով ու ձեռքբերումներով, երբեք քեզ հետ չեն տոնում քո ուրախություններն ու չեն գնահատում քեզ:

Բավական է ժամանակ վատնես նրանց վրա, ովքեր իրենց քեզնից լավն են համարում ու հաշվի չեն նստում քո զգացմունքների հետ, քանի որ չափից առավել են կենտրոնացած իրենք իրենց վրա:

Բավական է ժամանակ անցկացնես նրանց հետ, ովքեր ծիծաղում են քո հետաքրքրությունների վրա, ովքեր քեզ ստիպում են երեխա զգալ կամ տարօրինակ մեկը՝ միայն այն բանի համար, ինչ քեզ դուր է գալիս:

Բավական է ժամանակ վատնես նրանց վրա, ովքեր ուզում են, որ դու նույնպիսի հետաքրքրություններ ու կարծիք ունենաս, ինչպիսին որ իրենք ունեն, այլապես նրանք պնդում են, որ դու սխալ ես:

Վերջ տուր ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր քեզ բարձրից են նայում, ովքեր թերագնահատում են այն, թե որքան ծանր աշխատանք ես դու կատարում, ովքեր գլուխ են գովում ու թմբկահարում այն մասին, թե ինչ բարդ աշխատանք են կատարում՝ միայն այն բանի համար, որ դու ամաչես:

Բավական է ժամանակ անցկացնես այն մարդկանց հետ, ովքեր միայն խոսում ու խոսում են, բայց չեն կարողանում լսել, ովքեր քեզ պարտադրում են անել այնպես, ինչպես իրենք են ուզում, ասես դու պարտք ես իրենց, կարծես թե դու վատ ընկեր ես, եթե կուրորեն չանես այնպես, ինչպես իրենք են ասում և ուզում:

Վերջ տուր ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր եսասեր են ու մանիպուլյատիվ, ովքեր թքած ունեն այն բանի վրա, թե ինչերի միջով ես դու ստիպված եղել անցնել, եթե դա իրենց չի վերաբերում, ովքեր ուզում են քեզ իրենց կողքին պահել միայն այն ժամանակ, երբ դու իրենց պետք ես, ովքեր վստահ են, որ աշխարհն իրենց շուրջն է պտտվում:

Բավական է ժամանակ անցկացնես այն մարդկանց հետ, ովքեր փչացնում են քո տրամադրությունը, քո կյանքում ավելորդ դրամա են բեմադրում, ում դու իրականում չես ուզում տեսնել, որովհետև միևնույն է, ամեն ինչ ու միշտ վատ ավարտ է ունենում:

Կարևոր չէ, թե դու ինչպիսի պատմություն ունես: Կարևոր չէ, որ նրանք քո մեջ ուզում են մեղքի զգացում սերմանել.  Չէ՞ որ դուք «ընկերներ եք»:  Նույնիսկ, եթե դու սիրում ես որոշակի մարդկանց կամ հարազատների, դու չպետք է նրանց հետ շատ ժամանակ անցկացնես, եթե դա վնասում է քո հոգեկան առողջությանը:

Բավական է ժամանակ անցկացնես այն մարդկանց հետ, ովքեր քեզ զրկում են էներգիայից, վստահությունից ու երջանկությունից: