Ուժեղ քամուց ծառի որոշ հատված ընկել ու վնասել է երկու Mercedes-ն ու BMW X5-ը

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan.com-ի՝ ուժեղ քամու հետևանքով Կենտրոն վարչական շրջանի Արամի 86 շենքի դիմաց, ծառի մի հատված պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 2 Mercedes-ների և BMW X5-ի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Փրկարարները էլեկտրասղոցով մասնատեցին մեքենաների վրա ընկած ծառը, իսկ կանաչապատման աշխատակիցներն էլ վերամբարձ կռունկի օգնությամբ հեռացրեցին վտանգ ներկայացնող որոշ ճյուղեր: